Խամես Ռոդրիգես. Հաճելի է վերադառնալ Մադրիդ
СпортՄյունխենի «Բավարիայի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման մասին:
«Շատ հաճելի է վերադառնալ Մադրիդ, քանի որ այստեղ իմ տունն է եղել երեք տարիների ընթացքում: Դա բացառիկ ժամանակ էր, բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել «Ռեալի» հետ և իսկապես սիրեցի երկրպագուներին:
Սակայն այժմ իմ թիմն է «Բավարիան»: Երջանիկ եմ այստեղ, մտածում եմ միայն դրական ելույթի մասին»,- Խամեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: