«Քայլ ձիով». Իրականում ի՞նչ խաղ խաղացին Դաշնակցակաները...
БлогԱրտակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրականում ի՞նչ խաղ խաղացին Դաշնակցակաները...
Այս ամենը նման էր շախմատային խաղի: Յուրաքանչյուր ոք, ով մի փոքր ծանոթ է այս կուսակցության վերջին տարիների գործունեությանը անշուշտ կհաստատի, որ այն շոուն , որը տեղի ունեցավ ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, քան երկու լարի վրա խաղալու դասական օրինակ: Նրանք զոհեցին «ընկեր Աղվանին» ցույց տալով ՀՀԿ-ին իրենց ամեն րոպե ետ վերադառնալու պատրաստակամությունը, չմոռանալով այդ ամենը քողարկել «ընկեր Աղվան ջան»-ի պաթետիկ և չափազանց հուզված ելույթով: Դաշնակցականները միջազգային շուկայի համար հորինված «և-և»-ի քաղաքական տեխնոլոգիան կիրառեցին սեփական ժողովրդի վրա:
Փաստորեն ընկեր Աղվանը խախտեց պայմանավորվածությունը, «մեղավո՞ր է Դաշնակցություն»: