Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից
ОбществоՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Արտակ Զաքարյանին իր դիմումի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արտակ Դավթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: