Կառավարության նիստ այսօր տեղի չի ունենա. Այն կլինի վաղը եւ բաց՝ լրագրողների համար
ОбществоNEWS.am-ը գրում է.
Կառավարության նիստ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի չի ունենա:
Թեեւ սովորաբար կառավարության նիստերը մշտապես տեղի են ունեցել հինգշաբթի օրերին, սակայն այս անգամ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը
Նա նշեց, որ նիստը բաց կլինի լրագրողների համար:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտ չլինի փոխել օրենքը, ապա կառավարության նիստը բաց անցկացնելու հարցում խնդիր չի լինի: