Սևանում ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվի
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 11-ին` ժամը 12.00-19.00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: