Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը որպես Սփյուռքի նախարար. Փաշինյան
ОбществоՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հակոբյանը կմնա պաշտոնում:
«Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Հրանուշ Հակոբյանը: