Արտակ Զեյնալյանը հաստատեց
ИнтервьюՇարունակվում են ՀՀ կառավարության անդամների նշանակումները:
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորների հանդիպումը:
«Առավոտ»-ի տեղեկատվությամբ` պայմանավորվածություն է եղել Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար նշանակելու, իսկ Արտակ Զեյնալյանին` արդարադատության նախարար նշանակելու մասին:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Մանե Թանդիլյանի հետ, սակայն Արտակ Զեյնալյանը ORER.am-ի թղթակցին հայտնեց, որ նման առաջարկ եղել է: