Զիդան. Նեյմարը և Ռոնալդուն կարող են խաղալ միասին
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա համագործակցել Նեյմարի հետ, եթե բրազիլացին տեղափոխվի «Արքայական ակումբ»:
«Այժմ անհանգստանում եմ միայն ներկայի համար: Եզրափակչից հետո կզրուցենք ղեկավարության հետ: Սակայն այժմ չեմ կարող խոսել Նեյմարի և այլ ֆուտբոլիստների մասին:
Չգիտեմ, թե արդյոք «Ռեալը» բանակցում է նրա տրանսֆերի շուրջ: Մեզ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է հիմա: Իհարկե, Նեյմարը և Ռոնալդուն կարող են խաղալ միասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: