Դավիթ Տոնոյանի ընտանիքը. (բացառիկ լուսանկարներ)
ОбществоԴավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում:

Կրթությունը
1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը
1997 թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան
Լեզուների իմացությունը
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը
1986-1988 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է.
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
2004 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:

2007 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:

2009 թ. – նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
02.10.2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
06.02.2017 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ
2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է
2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

2005թ. – ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2008թ. – ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2008թ. – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2012թ. – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ