Ուզում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ. Հենրիխ Մխիթարյան
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել FourFourTwo հանդեսին:
«Հորս շնորհիվ եմ սկսել ֆուտբոլով հետաքրքրվել` տեսնելով, թե ինչպես է խաղում: Հեշտ չէր փոքր տարիքում` 13 տարեկանում մեկնել Բրազիլիա, հեռու լինելով ընտանիքից և ծնողներից: Բայց ֆուտբոլիստ դառնալու համար պետք է հաղթահարես այդ ամենը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «Մետալուրգ»-ում և «Շախտյոր» անցկացրած օրերին մասին:
«Կփորձեմ անել իմ առավելագույնը հաջողության հասնելու համար Լոնդոնում: Ուզում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ»,-ասել է հայ ֆուտբոլիստը: