Մարդիկ հո նենց կայֆի համար չէի՞ն դուրս եկել փողոց. Սեյրան Սարոյան
TVՈչ ոք չէր պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
«Ժողովրդի հավաքվելը, փողոց դուրս գալը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն կար չէ՞, հո նենց կայֆի համար չէի՞ն եկել: Եկել էին, որովհետեւ դժգոհություն կար եւ միանգամից ոտքի կանգնեցին: Ո՞վ էր պատկերացնում սենց բան:
Հլը մի քանի ամիս ա անցել ընտրություններից, որտեղ ՀՀԿ-ն էդքան ձայն էր հավաքել: Ամբողջ աշխարհը գովաց, որ Հայաստանում սենց ընտրություն չէր եղել: Ո՞վ կպատկերացներ, որ ժողովուրդը սենց միանգամից ոտքի կկանգնի, բայց կանգնեց չէ՞»,-ասաց գեներալ պատգամավորը:
Անդրադառնալով դրա պատճառներին, Սեյրան Սարոյանն ասաց. «Ամեն ինչը պետք է քննարկենք, նենց բաներ կան, որ չէինք տեսնում: Էսօր պետք է չարածների համար սաղ վերլուծական դնենք նայենք, թե որտեղ ա եղել թերությունները»:
Նա ասաց, որ այդ հարցերը դեռ չեն քննարկել ՀՀԿ-ում. «Ընդամենը ասել ենք, որ չենք խանգարելու կառավարությանը, պետք եղած դեպքում՝ օժանդակելու ենք: Նախագահն ասել ա, որ չենք խանգարելու: Մարդիկ, եթե լավ բան կարան անեն ազգի համար, թող անեն»:
Հարցին, թե հիմա արդեն իրենց ընդդիմությո՞ւն են համարում, ՀՀԿ խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ես ե՞րբ եմ իշխանություն եղել: Հոգուդ մեջ պտի ժողովրդի հետ լինես, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն: Իշխանությունը լինես, պետք է լավ բան անես ժողովրդի համար, ընդդիմություն լինես, էլի պտի լավ բան անես ժողովրդի համար: Պիտի անունդ գրես ընդդիմություն, որ բա՞ն ստացվի մոտդ, կամ պիտի գրես՝ իշխանություն, որ քո ժողովրդի մասին մտածե՞ս: Եթե սիրում ես քո ժողովրդին՝ ուրեմն սիրում ես, եթե չես սիրում՝ ուրեմն չես սիրում»: