Որոշ հետաքրքիր փաստեր Անի Լուպեի մասին (տեսանյութ)
LifestyleԴերասանուհի Անի Լուպեն երկար տարիներ է, ինչ ասպարեզում է, նա խաղացել է գեղարվեստական ֆիլմերում ու բազմաթիվ ներկայացումներում, սակայն հեռուստատեսությունից միշտ խուսափել է: Դերասանուհու համար դեբյուտային էր «Ազիզյանները» սիթքոմը, որը նրան ավելի մեծ ճանաչում բերեց:
Անին Tert.am Life-ի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ժամանակ խոսել է ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքի մասին:
-Անի, երկար տարիներ է՝ խաղում եք թատրոնում, սակայն առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞ւ մինչ այս չէիք համաձայնում ներկայանալ հեռուստատեսությունում:
-Ես չեմ սիրում հեռուստատեսություն: Կան սցենարներ, որոնք ինձ հարազատ չեն: Այնպես չէ, որ ես բոլոր հեռուստաընկերությունների գործը վատ եմ համարում, ուղղակի ինձ հարազատ չեն եղել այն առաջարկները, որ արվել են:Հեռուստատեսությունում զբաղված են իմ գործընկերներն ու ընկերները և չեմ համարում, որ այդ նախագծեր վատն են, պարզապես իմ սրտով չեն եղել:
-Ինչո՞վ «Ազիզյանները» գրավեց Ձեզ:
-«Ազիզյանների» և´ թիմը, և´ սիթքոմը ինձ շատ դուր եկան: Ինձ հաճելի է աշխատել Հայկ և Արման Մարությանների հետ: Ինձ համար շատ կարևոր է՝ ովքեր են անում նախագիծը, ինչ սցենար է գրվում: Միայն հեռուստատեսությամբ երևալու համար ես չեմ նկարահանվի ինձ դուր չեկող նախագծում: Դա չպետք է լինի գործ՝ գումար վաստակելու համար, այլ հաճույք, որը կստանամ օրվա ընթացքում:
-«Ազիզյանների» սցենարի վերաբերյալ հակասական կարծիքներ են շրջանառվում: Ոմանք կարծում են, որ լսարան գրավելու համար արվում են սահմանային, երբեմն՝ գռեհիկհումորները: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
-Ես գռեհիկ չեմ համարում, սակայն ոչ այն պատճառով, որ խաղում եմ այստեղ: Պարզապես հենց այդ հումորներն են գրավել ինձ: Ես այդտեղ գռեհիկ ոչ ի հումոր չեմ տեսել, սակայն յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Դա իմ ասելու բանը չէ. գուցե ինձ համար գռեհիկ չէ, մյուսի համար գռեհիկ է: Ամեն դեպքում, կան բաներ, որ հայերենում լավ չեն հնչում: Նույն հումորը ռուսերենով կամ անգլերենով ավելի փափուկ կարող է հնչել: