Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի գրագետ պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Կապշեք, երբ իմանաք ինչ է ասել
LifestyleԵթե լինի անհրաժեշտություն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար:
Լրագրողի հարցին, թե արդյոք ծանոթացել է Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարության հետ եւ ինչպես կմեկնաբանի, Փաշինյանն ասաց. «Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն»:
Նշենք, որ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասել է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով, հետեւաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է:
«Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։
Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,-ասել էր Տեր Պետրոսյանը: