Ի՞նչ եկամուտներ և ինչ անշարժ գույք ունի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը
ОбществоՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:
Որպես տրված փոխառություն (վարկ) նշված է 15 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանապետի դրամական միջոցները կազմում են 300 եվրո և 300 ԱՄՆ դոլար:
Որպես եկամտի աղբյուր նշված է աշխատավարձը, որը կազմում է 2 մլն 130 հազար դրամ:
2017-ի տվյալներով ոստիկանապետի դրամական միջոցները կազմում են 300 եվրո և մոտ 1 ու կես մլն դրամ: Որպես եկամտի աղբյուր նշված է աշխատավարձը, որը կազմել է մոտ 4 մլն 380մլն դրամ և տրված վարկերի դիմաց ստացած եկամուտը, որն էլ կազմել է 1 ու կես մլն դրամ :
Ոստիկապետի կնոջ ներկայացրած հայտարարագիրը հիմնականում դատարկ է, այստեղ միայն նշված է, որ նրա դրամական միջոցները կազմում են 5 մլն 800 հազար դրամ: Ինչպես երևում է հայտարարագրից, վերջինս չի աշխատում. Համենայն դեպս աշխատավարձի մասին որևէ տվյալ չկա:
Մանրամասներն Այստեղ