Զինվորի ծնողները հույս ունեն՝ նոր վարչապետի օրոք կպարզվեն որդու սպանության մեղավորները (տեսանյութ)
ОбществоԵրեկ՝ մայիսի 12-ին, սպանվածի ծնողները և հարազատներն այցելել էին ՀՀ վարչապետի նստավայր՝ ցանկանալով հանդիպել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նա ասել է, որ այդ պահին հնարավոր չէ հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ, սակայն, ծնողների խոսքով, պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչով աջակցել իրենց։ Մահացած զինվորի մայրը՝ Արմենուհի Պողոսյանն ասում է, որ իրենք լիահույս են՝ նոր վարչապետի օրոք արդար քննություն հնարավոր է ապահովել։ Նա նշում է՝ իր որդին չէր կարող ինքնասպան լինել՝ կյանքը սիրող, ուրախ երիտասարդ էր, և դեպքից անմիջապես առաջ է խոսել իր հետ, ամեն ինչ կարգին է եղել։