ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը համագործակցել է չեխական հատուկ ծառայությունների հետ. ԶԼՄ-ներ
Международные новостиՌուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, որը թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում, գաղտնի այցով եղել է Չեխիայում, ինչպես նաև առնվազն մեկ անգամ Միացյալ Թագավորության տարածքում հանդիպել է չեխական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով չեխական շաբաթաթերթին:
Ինչպես նշվում է, Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատելուց հետո Սկրիպալն աջակցել է բրիտանական Մի-6-ին (արտաքին հետախուզություն) արտասահմանում ռուս գործակալներին բացահայտելու գործում: Դրա համար նրան թույլ էին տվել կապ հաստատել գործընկեր երկրների հատուկ ծառայությունների հետ:
Աղբյուրի տվյալներով՝ չեխական հատուկ ծառայությունների հետ կապերն առնչություն չունեն թունավորման հետ: Հիշեցնենք, որ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային թունավորել էին մարտի 4-ին: