Եգիպտոսը վրդովված է RT-ի հրապարակման կապակցությամբ
Международные новостиԵգիպտոսի ԱԳՆ-ն վրդովված է եգիպտա-սուդանական սահմանի վիճելի տարածքի հարցով RT հեռուստաալիքի հրապարակած հարցման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
Արաբական պետության իշխանություններն արդեն կապ են հաստատել ռուսական կողմի հետ: Եգիպտոսը Ռուսաստանից պահանջել է «կտրուկ քննադատել հարցումը, որն անցկացրել է պետության կողմից ղեկավարվող հեռուստաալիքը», ինչպես նաեւ Մոսկվային կոչ արել պահանջել «բացատրել այդ անընդունելի արարքը»:
Բացի այդ՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին որոշել է չեղարկել հարցազրույցը, որը պատրաստվում էր մայիսի 19-ին տալ RT-ին:
Միաժամանակ, մայիսի 11-ին հրապարակված հարցումն RT-ի կայքից ջնջվել է:
Խոսքը «Հալաիբա եռանկյունու»՝ Եգիպտոսին կամ Սուդանին պատկանելության մասին է: Այս տարածքը գտնվում է երկու պետությունների սահմանին: 1958 թվականին Խարթումը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով այն Սուդանի տարածք ճանաչել, սակայն վիճելի տարածքը վերահսկում է Եգիպտոսը: