Սերժ Սարգսյանի միլլիարդների արժողությամբ շքեղ ամառանոցը՝ Սևանում. (լուսանկարներ)
ОбществоՍերժ Սարգսյան – Աշխատանքային գործունեություն

1975-1979 թթ. – Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝ խառատ
1979-1988 թթ. – ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն
1990 թ. – Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1993-1995 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար:

1995-1996 թթ. – ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1999-2007 թթ. – ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար
2007-2008 թթ. – ՀՀ վարչապետ
2008 թ.-ից` ՀՀ նախագահ:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։

2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին։

Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց:

Ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ՀՀ նապագահները պետք է նստավայրից բացի պետք է ունենան նաև ամառանոցային նստավայր:

Ձեր ուշադրությանն ենք ներկյացնում՝ Սերժ Սարգսյանին պատկանող շքեղ ամառանոցի լուսանկարները՝

Շարունակությունը՝ այստեղ