«Ապրիր հենց ինձ համար, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի». Էմմիի հուզիչ գրառումը մայրիկի մասին
LifestyleԵրգչուհի Էմմին Ինստագրամի իր էջում մանկության լուսանկար է հրապարակել մայրիկի` երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ և հուզիչ գրառում արել.
«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր:
Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»։
Նշենք, որ Էմմին այժմ գտնվում է ԱՄՆ–ում, մայրիկը` Հայաստանում։