Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը փոխում բնակության վայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifestyleՆիկոլ Փաշինյանը` Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու մասին
«Առաջիկա իմ ուղիղ եթերներից մեկը կլինի ՀՀ օրենսդրությամբ վարչապետին հատկացվող պետական առանձնատնից»,- քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր ինքն ընտանիքի հետ տեղափոխվում է այդ առանձնատուն: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե դա դատարկ է մնում, ապա սիմվոլիկ ստացվում է, որ այդ երկիրը վարչապետ չունի:
Այդ առանձնատան տարածքում այս պահին բնակվում են Սերժ Սարգսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Առաջիկայում՝ մեկամսյա ժամկետում, Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ առանձնատուն: Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, ապա պետք է տեսնենք, թե օրենքով թույլատրվա՞ծ է արդյոք, որ նա ապրի այդ տարածքում»: