Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ գրկախառնված ջերմ լուսանկար է հրապարակել
LifestyleԴերասանուհի Ալինա Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ամուսնու՝ Կարեն Արայանի հետ է: Ամուսինները ջերմ գրկախառնված են: Այս հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրել է հետևյալ մեկնաբանությունը. « Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Մաղթում եմ բոլորիդ սեր և ջերմություն։ Ցանկանում եմ առողջություն, և առողջ մթնոլորտը թող գերիշխի մեր ընտանիքներում։ Աստված օրհնի բոլորիս ընտանիքները»:
Նշենք, որ Ալինան եւ Կարենն առաջիններից են եղել, որոնք միացել են համաժողովրդական շարժմանը: Ավելի վաղ դերասանուհին գրել էր. «Աշխարհի հայ կանայք եւ աղջիկներ, ովքեր պայքարում են՝ հանուն մեր արդար եւ օրհնված Հայաստանի: Ես ձեզ շաաատ եմ սիրում»: