Ավելի կանաչ Երևան՝ «Հայբիզնեսբանկի» աջակցությամբ (լուսանկարներ)
«Հայբիզնեսբանկը» կրկին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային ծառատունկին:
Նոյեմբերի 8-ին Բանկի 15 աշխատակիցներն այս անգամ մոտ 60 տնկի տնկեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում գտնվող «Մալաթիա» պուրակում:
Նորաբաց պուրակում ծառեր տնկվեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կողմից:
Երևանի քաղաքապետն անձամբ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցներին մայրաքաղաքի կանաչապատմանը նպաստելու և թիմային աշխատանքով աջակացություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցել է նաև նախորդ տարիներին կազմակերպաված ծառատունկներին, բացի դա Բանկի կողմից իրականացվել են Երևանի մի շարք հուշարձանների մաքրման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել է Էրեբունի- Երևանի 2750-ամյակի անվան շատրվանային համալիրը:
«Հայբիզնեսբանկը» ողջունելով «Երևա´ն, իմ տուն» կարգախոսը, պատրաստ է մշտապես իր ներդրումն ունենալ մայրաքաղաքի շենացման գործում:
«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները համաքաղաքային ծառատունկին
«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները՝ համաքաղաքային ծառատունկին
Միասնական տնկարկում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Հայբիզնեսբանկի» աշխատակիցների կողմից
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ աշխատակիցները և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
«Հայբիզնեսբանկի» տնկարկը համաքաղաքային ծառատունկի ժամանակ
«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները համաքաղաքային ծառատունկին
Համաքաղաքային ծառատունկին