Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի։ Նրանք բողոքում էին, որ այլևս չեն կարողանում դիմանալ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարին, ով 96 թվականից համայանքի ղեկավար և բացարձակ չի գործում ի շահ համայնքի։
Կառավարության փոփոխությունից հետո համայնքի բնակիչները հիշել էին իրենց համայնքի բոլոր խնդիրները: Գյուղը ջրագիծ չունի, կեղտաջուրը լցվում է համայնքի խմելու ջրի խողովակները, երեխաները խաղալու տեղ չունեն, քանի որ 7 տարի առաջ գյուղի 50 հեկտար հողը համայնքի ղեկավարը վաճառել է «Արաքս» թռչնաֆաբրիկային։ Գյուղացիները, ովքեր ժամանակին զբաղվում էին անասնապահությամբ, այժմ իրենց անասունները արածեցնելու տեղ չունեն։ Վաճառված հողը ոչ թռչնաֆաբրիկան է մշակում, ոչ էլ թողնում են գյուղացիները մշակեն կամ իրենց անասունները արածեցնեն։ Ցանկապատով փակված է։