Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով դանակով հարվածել է իր կրծքավանդակին
ОбществоSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Վ.-ն է, ում կյանքը Էրեբունու բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել։
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց են մեկնել օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Կարեն Վ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը դանակով հարվածել է իր կրծքավանդակին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նյութի աղբյուրը՝ Shamshyan.com