Արդարադատության նախարարի գեղեցիկ ընտանիքը. (Photo)
LifestyleՄանրամասն՝Այստեղ
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին եւ իր ընտանիքը.

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում: 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: Առողջապահության կազմակերպիչ:

2002թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2006թ.՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:

1986-98թթ. եղել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 1998-2001թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

2000-2001թթ. ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության համատեղ «Ժողովրդագրական առողջապահական հետազոտություն» ծրագիրը:

2000թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:

2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010թ. դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում եւ փաստաբանների պալատում:

Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին և իր ընտանիքի լուսանկարները…

Շարունակությունը՝ այստեղ