Ահա թե ինչպիսի տեսք ունի մեր մոլորակի ամենաերջանիկ քաղաքը
LifestyleՄանրամասն՝Այստեղ
Ահա թե ինչպիսի տեսք ունի մեր մոլորակի ամենաերջանիկ քաղաքը
Յուրաքանչյուրը, հավանաբար, կցանկանար հայտնվել երկրագնդի այնպիսի անկյունում, որտեղ բոլորը կամ գրեթե բոլոր մարդիկ հիանալի են ապրում:
Newstime.am-ը շտապում է հայտնել այո, գոյություն ունի այդ քաղաքը: Եվ նա ոչ միայն ամենաերջանիկ վայրն է, այլև շատ գեղեցիկ:

Դա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն է, որը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ քաղաքը: Այստեղ տիրում է եկամուտների նվազագույն անհավասարություն և հանցավորության ամենացածր մակարդակ, ինչպես նաև տեղի բնակիչները աչքի են ընկնում իրենց քաջ առողջությամբ:

Ահա այսպիսի եզրահանգումների է եկել Arcadis նախագծա-խորհրդատվական ծրագիրը, որը գնահատել էր աշխարհի 100 երկրներ` պարզելու համար, թե որն է լավագույնը:

Սա մեկն է այն մի քանի մեգապոլիսներից, որտեղ թե´ տեղացի, թե´ օտարերկրացի բնակիչները ապահով են զգում իրենց օրվա ցանկացած ժամի` լինի գիշեր, թե ցերեկ (հաշվի առնելով, որ Սեուլի բնակչության թիվը կազմում է 10մլն. մարդ):

Հարավային Կորեայի կառավարությունը հոգ է տանում իր բնակիչների առողջության և կրթության մասին: Սոցիալական ոլորտների հենց այդպիսի բարձր ցուցանիշներն էլ թույլ են տվել, որպեսզի Սեուլը առաջին տեղը զբաղեցնի աշխարհի մյուս քաղաքների մեջ:

Վերջին ժամանակներում Սեուլը աստիճանաբար վերածվում է ‹‹խելացի քաղաքի››: Օրինակ, ցածր եկամուտ ստացող քաղաքացիներին անվճար սկսել են տրամադրել սմարթ-սարքեր, որոնք հնարավորություն են տալիս միանալու քաղաքի անլար արագընթաց ցանցերին:

Այստեղ ամեն տեղ տեղադրված են ինտելեկտուալ տեսահսկման տեսախցիկներ և տեխնոլոգիապես բարձր փողոցային լույսեր, որոնք հեռարձակում են աուդիո և թույլ են տալիս մուտք գործել ինտերնետ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newstime.am-ը