Կառավարությունը մոտ 8 մլրդ դրամ արժողությամբ գույք կնվիրաբերի համայնքներն
ЭкономикаՀայաստանի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը կհատկացվի տարբեր մարզերի համայնքներին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգում:
Գրեթե 8 մլրդ դրամ արժողությամբ գույքը կնվիրաբերվի Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:
Նախագծի ընդունմամբ կիրականացվեն նշված մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը: