Իսրայելը պահանջել է, որպեսզի Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը
Международные новостиԻսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: Այդ մասին հաղորդում է Jerusalem Post-ը: «Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա՝ որոշակի ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է հյուպատոսության ներկայացուցիչը:
Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ են իրականացրել Անկարայում Իսրայելի դեսպանի նկատմամբ:
Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: