Սերժ Սարգսյանը հրապարակավ խայտառակել է Ֆելիքս Ցոլակյանին. Ահա, թե ինչ է ասել նա
Общество«Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի 239 անդամից 216-ը մասնակցել է նիստին, բայց միայն 10 հոգու բացակայությունն է եղել անհարգելի։ Սերժ Սարգսյանը մի քանի պատգամ է հղել թիմակիցներին՝ նոր կառավարության հետ ճանապարհ անցնելու ցանկություն ունեցող բարձրաստիճան ՀՀԿ-ականները պետք է կասեցնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին։
Ներկաներից միայն սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն է առարկել՝ ասելով, որ անձամբ ինքը հրաժարականի դիմում է գրել պաշտոնից, բայց ինչո՞ւ պետք է քաղծառայողները դիմում գրեն եւ հեռանան կամ ՀՀԿ անդամությունը սառեցնեն՝ մարդիկ քննություն են տվել, աշխատում եւ ընտանիք են պահում։ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ խոսքը միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին է։ Ս․ Սարգսյանն արձանագրել է նաեւ ՀՀԿ-ում առկա ստատուս քվոն․ «Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան»։
Առավել մանրամասն Այստեղ