Միայն տեսեք ով է հենց նոր լքել ՀՀԿ-ն
ОбществоՀրապարակ-ը գրում է.
գրում է, որ ՀՀԿ-ից դուրս գալու գործընթացը շարունակվում է: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանը, ով շուրջ երկու տարի առաջ է դարձել ՀՀԿ-ական, օրերս կուսակցությունից դուրս գալու հայտարարություն էր տարածել Ֆեյսբուքում: Դրանում մասնավորապես ասվում էր, թե ՀՀԿ-ին անդամագրվել է ճարահատյալ, աշխատանքը կորցնելու մտահոգությունից դրդված: Իսկ թե ինչու որոշեց հենց այժմ դուրս գալ ՀՀԿ-ից, նա այսպես մեկնաբանեց. «Ես մինչ այդ էլ էի որոշել նման քայլի դիմել, սակայն եկավ մի պահ, որ ներքին սրում եղավ, եւ այդ զգացումը պոռթկաց:
Չեմ փոշմանել եւ ոչ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ ինքնահերոսացման խնդիր ունեմ: Այդ որոշումը թեեւ ուշացած էր, սակայն, որպեսզի ինքս իմ խղճի առաջ մաքուր լինեի, այդ քայլը պիտի անեի»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: