Ադրբեջանն անհանգստացած է. Հայաստանը փոխում է իրավիճակը
LifestyleՄանրամասն՝ այստեղ:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը քննադատել է ներկայիս նախարար Մամեդյարովին, ասելով, թե նա կարծես թե ոչ թե Ադրբեջանի, այլ ինչ որ այլ երկրի շահն է պաշտպանում: Զուֆուղարովը քննադատել է մայիսի 15-ին Մինսկի խմբի համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումը, դժգոհելով, որ Մամեդյարովը չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Զուլֆուղարովի կարծիքով, հանդիպման փոխարեն Մամեդյարովը պետք է հայտարարեր, որ Ադրբեջանը փակում է Արցախի օդային տարածքը քաղաքացիական եւ ռազմական օդանավերի համար ու խախտողնեը գտնվելու են Բաքվի ՀՕՊ թիրախում: Ով չի կարող նորմալ աշխատել, պետք է հեռանա, հայտարարել է նախկին նախարարը:Զուֆուղարովը հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախի բանակցային լիարժեք մանդատի մասին, որը դարձավ բավականաչափ քննարկումների առարկա Հայաստանում:Վարչապետ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը նախարար Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է լայնածավալ պատերազմի: Դա իհարկե նոր հայտարարություն չէ, Բաքուն պարբերաբար է խոսում այդ մասին եւ չկա որեւէ բացահայտում:
Մանրամասները` այստեղ: