Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում
Международные новостиՍիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը երկրի կենտրոնական շրջանում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են հեռանալ իրենց վերջին հենակետերից:
Այս մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ գրոհայինները Սիրիայի կենտրոնական շրջաններից հեռացել են Դամասկոսի հետ պայմանավորվածությամբ իրականացված տարհանման գործընթացի շրջանակներում:
Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գրոհայիններն ու նրանց հարազատները տարհանվել են Հոմս և Համա նահանգների միջև սահմանային շրջաններից և տեղափոխվել են Իդլիբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ շուրջ 34 000 մարդ է տարհանվել՝ լքելով պայմանավորված տարածքները: