Զոհվածների ընտանիքները հպարտ են գեներալ Մանվել Գրիգորյանով ու իր քաղաքապետ որդով
ОбществоԻրենց նախկին էջմիածնեցի համարող 2 հոգի, որ ապաստան են գտել Արեւմուտքում, վերջին օրերին տեսաուղերձներ են տարածում, թե իրենք մտադիր են վերադառնալ եւ ազատել Էջմիածինը Մանվել Գրիգորյանից ու իր քաղաքապետ որդուց: Էջմիածնեցի ազատամարտիկը մատնացույց է անում, որ Արթուր Ասատրյանը, ում անունից խոսում են բրյուսելյան էջմիածնեցիները, դեռ մեկ տարի առաջ է աշխատատեղեր հիմնելու սին խոստումներ տվել, իսկ իրենք շատ գոհ են քաղաքապետից ու հպարտանում են զորավար Մանվել Գրիգորյանով:
Զոհված ազատամարտիկներ Ռուզան Եսայանի եւ Համլետ Համբարձումյանի մայրերն էլ ընդգծում են, որ քաղաքապետ կարեն Գրիգորյանի օրոք Էջմիածինը ծաղկել է, իսկ Մանվել Գրիգորյանը քաղաքի պարծանքն է: