ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան
ОбществоՈստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան: Ակտիվիստները նման քայլով պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Գագիկ Եղիազարյանի հայր` Պավել Եղիազարյանը, հայտնեց, որ ակտիվիստները որոշել են շրջափակել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:
«Մենք որոշեցինք դադարեցնել Արշակունյաց պողոտայի արգելափակումը և բացել երթևեկությունը, սակայն դատարանի շենքը պետք է արգելափակվի` ելքն ու մուտքը: Մեր պահանջը մնում է ուժի մեջ», -ասաց Պավել Եղիազարյանը:
Հարցին` արդյոք պատրաստվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Անշուշտ, ցանկալի կլիներ պարոն Փաշինյանի հետ հանդիպել»: