Ես դեմ եմ, որ արագաչափերն ու տեսախցիկները չգործեն ու, որ մարվեն մինչ այս արձանագրված ու չմուծված տուգանքները
БлогԱռավել մանրամասն` Kotyonok.site
Միանգամից ասեմ, որ դեմ եմ այդ առաջարկությանը:
Ես 2011 թվականից, այսպես ասած, ակտիվ վարորդ եմ: Տարեկան միջինում 30.000 կմ մեքենա եմ վարում՝ հիմնականում Երևանում: Մինչև այժմ արագաչափերով ոչ մի անգամ չեմ տուգանվել: Տեսախցիկներով այս տարիների ընթացքում տուգանվել եմ 3 անգամ՝ 2 անգամ գիծ տրորելու ու 1 անգամ մի քիչ թեք կանգնելու համար: Ես բացառիկ վարորդ չեմ: Իմ պես հազարավոր վարորդներ կան: Այսինքն արագաչափերն ու տեսախցիկները սարսափելի չեն ու կարելի է խուսափել շատ տուգանքներից:
Ես դեմ եմ, որ արագաչափերն ու տեսախցիկները չգործեն՝ թեկուզ ժամանակավոր: Հասկանալու համար, թե ինչ կլինի այդ ժամանակ առաջարկում եմ կես ժամով լինել առանց տեսախցիկի մնացած բանուկ խաչմերուկներում (միայն կարմիր լույսի տակով անցնողները բավական են): Վստահ եմ, որ դրանց չգործելու դեպքում քաղաքում սկսվելու է երթևեկության բեսպրեդելը: ՃՈ տեսուչները միանշանակ չեն կարողանալու հարցերը լուծել՝ նրանք անդադար խաչմերուկներում չեն լինելու:
Ես դեմ եմ նաև, որ մարվեն մինչ այս արձանագրված ու չմուծված տուգանքները: Դրանք սովորաբար կուտակված են տասնյակներով ու հասնում են հարյուր հազարավոր՝ երբեմն միլիոնավոր դրամների մեկ հոգու մոտ: Էական չէ այդ մարդու աշխատանքը. այդպիսի վարորդը ուղղակի արհամարում է երթևեկության կանոնները ու դրա բոլոր մասնակիցներին: Այդպիսի վարորդներին ոչ թե պետք է ներվի տուգանքները, այլ նրանք պետք է զրկվեն վարորդական իրավունքից: Կարող եմ տաքսու վարորդների ու առաքիչների ցույց տալ, ովքեր օրինակելի վարորդներ են:
Կարելի է 0-ացնել եղած տուգանքների վրա եկած հավելյալ տույժերը ու հնարավորություն տալ մարդկանց մուծել մայր գումարը: Տուգանքները ամբողջովին վերացնելու արդյունքում այդ օրինախախտ վարորդները ավելի շատ են օրենքները խախտելու: Ու այդպես ստացվում է հավասարեցվում են ամենավատ ու օրինապահ վարորդները՝ վերջիններս նույնիսկ ավելի վատ վիճակում են հայտնվում. նրանք պարտաճանաչ մուծել են իրենց հազվադեպ տուգանքները:
Միանշանակ կողմ եմ, որ վերանայվի տուգանքների չափերը ու դրանց արձանագրելու քաղաքականությունը: Տուգանքների չափեր չեն համապատասխանում քաղաքացիների եկամուտներին: Երթևեկության մասնակիցների համար համար ոչ վտանգավոր խախտումները կարելի է չարձանագրելու ու միայն զգուշացնել դրանց համար (գիծ տրորելը, մի քիչ թեք կանգնելը և այլն): Վերջերս ՃՈ-ն սկսել էր տուգանել ուղիղ երթևեկությանը խոչընդոտելու համար՝ հատկապես խաչմերուկներին ու շրաջադարձերի վրա: Դա միանաշանակ դրական էր ազդել երթևեկության վրա:
Արագաչափերի ու տեսախցիկների ողջ գումարը պետք է գնա պետական բյուջե:
Հուսամ կառավարությունը մանրամասն կուսումնասիրի հարցը, կլսի տարբեր կարծիքներ մինչև վերջանական որոշում կայացնելը: