Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 483.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.28 դրամ (նվազել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.77 դրամ (նվազել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.76 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 254.58 դրամ, ոսկի՝ 20,035.18 դրամ, պլատին՝ 13,828.08 դրամ։
Մայիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: