Արագածոտնում Nissan Pathfinder-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. Վարորդը հիվանդանոցում է (ֆոտո)
ОбществоԱրագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում 35-ամյա Հովհաննես Բ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 35 MԼ 222 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլխիվայր շրջվել եւ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Հովհաննես Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
.jpg)
.jpg)