Թուրքիան Boeing-ի համար նախատեսված բարձրության ղեկերի արտադրություն կբացի
Международные новостиԱմերիկյան Boeing կորպորացիան և թուրքական Uzay Sanayii (TUSAŞ/TAI) ընկերությունը Boeing 737 МАХ ինքնաթիռների համար նախատեսված բարձրության ղեկերի արտադրության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինչպես նշել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրը, երկար տարիներ շարունակ Թուրքիան համագործակցում է Boeing կորպորացիայի հետ: Նրա խոսքով՝ TAI-ն պլանավորում է սկսել ինքնաթիռների կառուցվածքային մասերի արտադրանքը:
«Սպասում ենք, որ TAI-ն գործունեություն կծավալի Եվրոպայում և ԱՄՆ-ում ու համաշխարհային խաղացող կդառնա ավիացիոն արդյունաբերության ոլորտում»,- ասել է Դեմիրը:
Boeing International-ի ղեկավար Մարկ Ալենը կորպորացիայի ռազմավարական գործընկեր է անվանել Թուրքիան: Նա նաև նշել է, որ Boeing-ը մտադիր է նոր մակարդակի հասցնել Թուրքիայի հետ համագործակցությունը: