Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружия Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном


Վստահությունը մեծացել է, և հայրենադարձությունն իրատեսական է

Интервью

Մեր զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

-Պարոն Մարկոսյան, նոր վարչապետը խոսում է հայրենադարձության անհրաժեշտության մասին, շեշտվում է, որ ներդրումների համար պարարտ հող կա, արդեն իսկ ներդրումներ անելու ցանկություն ունեցողներ կան։ Ձեր կարծիքով, վստահությունը մեծացե՞լ է եւ կարելի՞ է ակնկալել հայրենադարձություն այս փուլում։ Ընդհանրապես, որքանո՞վ է դա իրատեսական։

-Իհարկե, վստահությունը մեծացել է, և հայրենադարձությունն իրատեսական է։ Ի տարբերություն նախորդի՝ այս կառավարության հանդեպ իսկապես մեծ վստահություն կա, բայց այդ վստահությունը պետք է ամրապնդվի կոնկրետ գործողություններով։ Այսինքն՝ հարկային, մաքսային, դատական համակարգերը պետք է իսկապես մաքրվեն, բյուրեղացվեն, որպեսզի վստահությունն ավելի մեծանա։

-Շատերը սա համարում են ժամանակավոր կառավարություն։ Հնարավո՞ր է, որ սա մարդկանց մոտ սպասողական վիճակ առաջացնի, սպասեն արտահերթ ընտրությունների, որից հետո միայն հնարավոր կլինի արձանագրել հայրենադարձություն ու ներդրումների հոսք։

-Այս պահին պարզ է, որ վստահության պաշարը ստեղծվել է, բայց այո, խորհրդարանական ընտրություններն ավելի կամրապնդեն այդ վստահությունը, եթե իսկապես խորհրդարանում տեղի ունենան փոփոխություններ, վարչապետի թիմը ուժեղ հենարան ունենա խորհրդարանում։ Այն գործընթացները, որոնք այսօր կան, մարդկանց մոտ հավատ է ներշնչում, որ կարելի է վերադառնալ հայրենիք։

-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխայի համար նպաստը՝ հավելելով, որ պետք է կոնկրետ քայլեր արվեն ծնելիությունը խթանելու համար։ Դա որքանո՞վ կնպաստի ծնելիության աճին։

-Նախկին իշխանություններն այդպես էլ հայրենադարձության վերաբերյալ չհրապարակեցին իրենց ծրագիրը և հասկանալի չեղավ, թե ինչ են իրենք ուզում։ Շուրջ մեկ տարի է հրապարակ է նետվել 4 մլն բնակչություն ունենալու գաղափարը, դրա մասին շատ խոսվեց, բայց  ոչ մի ծրագիր չներկայացվեց։ Կար ծրագիր, որը չեմ ասի, թե շատ լավն էր, բայց դրանով որոշակի հատկացումներ էին նախատեսվել, թեև ոչ այնքան, որքան պետք է։ Հիմա այդ ծրագիրը պետք է մշակվի, բայց կարծեք թե դա էլ կարող է մնալ խորհրդարանական նոր ընտրություններից հետո։ Բոլոր դեպքերում, այդ ծրագրի անհրաժեշտությունը կա, և դա անժխտելի է։ Դրանից ոչ մի կառավարություն չի կարող խուսափել, որովհետև եթե գործընթացները գնում են այսօրվա սցենարով, այսինքն՝ ունենում ենք ծնունդների շարունակական անկում, ապա դրա հետևանքները վերացնելն ավելի դժվար է լինելու, քան հիմա իրավիճակը շտկելը։

-Երկրորդ երեխայի համար 50 հազարի փոխարեն 150 հազար դրամ տրամադրելու քայլը ազդեցություն կունենա՞։

-Որպես առաջին քայլ՝ շատ գովելի է, որովհետև նախորդ կառավարություններն այդ խնդրին չէին անդրադարձել։ Եթե նայենք, թե քանի տարի է 50 հազար դրամը գործում և այդ ընթացքում դրամն ինչքան է արժեզրկվել, գներն ինչքան են աճել, սա գովելի նախաձեռնություն է, թեև կարելի էր սկսել առաջին երեխայից։ Բնականաբար, ցանկալի կլինի, որ այդ գումարն ավելի մեծ լինի, եթե իհարկե, տնտեսական վիճակը թույլ տա։ Շատ կարևոր է անդրադառնալ նաև նպաստներին, որովհետև 18 հազար դրամ նպաստն այսօր իսկապես չի բավարարում, համահունչ չէ այսօրվա իրականության հետ։ Գովելի կլինի, եթե նախարարը, կառավարությունը անդրադարձ կատարեն նաև նպաստներին։

-Երկրում առկա ոգևորության մթնոլորտը, ապագայի նկատմամբ հավատը որքանո՞վ կարող է նպաստել դրան։

-Եթե արտագաղթը կանգ է առնում, մարդիկ հույս են կապում, որ ապագայում լավ կլինի, բնականաբար, դա ազդում է նաև ժողովրդագրական վիճակի վրա։ Մարդկանց լավատեսական տրամադրվածությունը, նաև հավատը, որ տնտեսական վիճակը լավանալու է, բնականաբար, իր ազդեցությունը կունենա։ Մեզ համար շատ կարևոր է, որ արտագաղթը ինչ-որ չափով կանգ առնի, չեմ ասում զրոյական մակարդակի կգա, նման բան չի լինի, բայց էականորեն նվազի արտագաղթողների թիվը, և այն մարդիկ, որոնք մտադիր էին արտագաղթել, կանգ կառնեն։ Սա շատ կարևոր է։ Հնարավոր է՝ մենք ունենանք այն իրավիճակը, ինչը եղավ Վրաստանում 2004 թվականի վարդերի հեղափոխությունից հետո, երբ այդ երկիրը 2-3 տարի ունեցավ մեծ ներգաղթ։ 2005 թվականին Վրաստանն ունեցել է միգրացիայի 78 հազար դրական սալդո։ Այսինքն մարդիկ ավելի շատ վերադարձել են, քան գնացել։ Հնարավոր է՝ մենք այդպիսի տարբերակ ունենանք, որ մարդիկ ցանկանան վերադառնալ, որովհետև այստեղ նաև նոր հնարավորություններ են բացվում բիզնեսի համար։ Եթե փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական դաշտում, մարդիկ կարող են ազատորեն զբաղվել բիզնեսով, նաև այն ոլորտներում, որոնք մինչև հիմա փակ էին, դա դրական ազդեցություն կարող է ունենալ։

Տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է լինելու մարդկանց արտագաղթելու տրամադրությունների հարցում։ Բայց նաև պետք է  հետևողական քայլեր իրականացնել երկրում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար։ Դա կազդի և արտագաղթի, և ծնելիության ցուցանիշի վրա, որովհետև, ցավոք, Հայաստանից հեռանում են հիմնականում երիտասարդները։ Այդուհանդերձ, չպետք է մոռանալ ժողովրդագրական լուրջ քաղաքականության մասին, այստեղ խթանները պետք են, որովհետև ծնունդների անկումը առաջին եռամսյակում շարունակվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մենք ունենք քիչ ամուսնացողներ, սերունդը, որ մտնում է ամուսնական տարիք, մեզ մոտ քիչ է։ Մենք պետք է ավելացնենք ծնունդների քանակը, այդ թվում 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդների թիվը։ Դա շատ կարևոր է այսօրվա իրավիճակում։

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»