Նախարար Գրիգորյանն ու դեսպան Դել Մոնակոն քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության հարցեր
ЭкономикаՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնականպաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է ՀայաստանումԻտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացման, ընդլայնման և ոլորտի առաջխաղացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության կողմից «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրին: Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել, որ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում:
Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ Իտալիան հարուստ փորձ ունի վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հավելել, որ մտադրություն կա համագործակցելու մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխշահավետ գործակցության եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները առավել խորացնելու նպատակով: