Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը
КультураՀայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք փոփոխությունների գերակայությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է օրենսդրական դաշտի կարգավորումը:
«Հուշարձանների պաշտպանությունը, իհարկե, պետք է լինի գերակա շահ, մշակութային կյանքի ակտիվացումը և հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը նույնպես կարևորում ենք»,- նշեց Մակունցը:
Նախարարը նաև ընդգծեց, որ հավասար պայմանների ապահովումն ու թափանցիկ գործելաոճը պետք է լինի մշակույթի նախարարության գերակայություններից: