Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան Բարսեղյան
СпортՀայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Մալթան և Մոլդովան, ավելի ուժեղ չեն Հայաստանի թիմը:
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Մարզավիճակս բավարար է: Վերջին երեք խաղերում ակումբիս կազմում գոլի հեղինակ եմ դարձել և հույս ունեմ, որ կկարողանամ ազգիս օգնեմ՝ իմ լավ խաղով, գոլերով: Թիմի նորեկներին չեմ ճանաչում, չեմ հետևել նրանց: Առաջին մարզումից տպավորված եմ, բայց շատ շուտ է ինչ որ բան ասել: Սա իմ առաջին մարզումն էր Մինասյանի գլխավորությամբ և շատ հետաքրքիր ստացվեց: Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն»,-ասաց Բարսեղյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։