Մյունխենը բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը
КультураՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 21-ին ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում. Gasteig-ում է գտնվում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահը, այստեղ են տեղակայված Ռիխարդ Շտրաուսի անվան կոնսերվատորիան, ինչպես նաև՝ քաղաքային գրադարանը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճը (ընդգրկում է 2400 հանդիսատես) մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և մաեստրո Սմբատյանին։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
Նշենք, որ Մյունխենը դասական երաժշտության ավանդույթներ ունեցող քաղաք է։ Այստեղգործում է 7-ից ավելի պրոֆեսիոնալ նվագախումբ, այդ թվում՝ Բավարիայի պետականնվագախումբը, որը հիմնադրվել է դեռևս 16-րդ դարում։ Այնպես որ՝ գերմանական այսքաղաքում իրավամբ գնահատում են դասական երաժշտությունը, և այդ գնահատանքըծափահարությունների ու բիսերի տեսքով իր դրսևորումն ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկնվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթի ընթացքում։
Դաշնակահար Ինգոլֆ Վանդերը նկատեց, որ մեծ հաճույքով է համագործակցում Մալթայի ֆիլհարմոնիկի և դիրիժոր Սմբատյանի հետ՝ նրանցից ստանալով հզոր էներգիա։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական շրջագայությունները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեկնարկել են մայիսի 19-ին Վալետայից, այսօր նվագախումբը բեմ կբարձրանա գերմանական Շտուտգարդ քաղաքում»։