Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով
ЭкономикаՀայաստանն այս պահին սպառման համար Իրանից գազ գնելու համար բանակցությունների չի վարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Նման բանակցություններ այս պահին չենք վարում, որովհետև դա շատ բարդ գործընթաց է պահանջում, և մենք պետք է ամբողջությամբ հասկանանք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց Գրիգորյանը:
Միևնույն ժամանակ, նախարարը շեշտեց, որ հնարավոր տարբերակներ, իհարկե, կան ու նաև այդ հարցը պետք է քննարկեն:
Արթուր Գրիգորյանը նաև նշեց, որ Իրանի հետ այս պահին բանակցությունների մեջ են, որպեսզի կարողանան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման եղած մակարդակը պահպանել ու ավելի բարելավել պայմանները: