Ռոստոմյանը` կադրային քաղաքականության և Ռուբեն Հայրապետյանի հետ հարաբերությունների մասին
Интервью«Երբ քաղաքական թիմի անդամ ես, որտեղ քեզ տեսնում են, պարտավոր ես այդ ծառայությունն իրականացնել: Ինչ վերաբերում է սպորտից ԱԻՆ-ի անցմանը, ապա նախարարի պաշտոնը քաղաքական է, որն իրականացնում է իր գործառույթները: Ունենալով նախարարի երկար տարիների փորձ` վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ՀՀ սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ORER.am-ի փոխանցմամբ` Ռոստոմյանն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը: Նա ընդգծեց` կադրային ջարդ չի լինելու:
«Ես առաջին իսկ նիստին հայտարարել եմ, որ այն աշխատակիցները, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, կմնան և կաշխատեն` անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ լինելուց։
Նույնը` նաև հակառակը` անկախ հայացքներից, ծանոթներից, եթե չհամապատասխանեն, չեն աշխատի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
Հարցին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի բենզալցակայաններն ու գազալցակայանները կստուգվե՞ն ` հաշվի առնելով նաև Հայրապետյան-Ռոստոմյան վատ հարաբերությունները, պաշտոնյան պատասխանեց .«Ես վատ հարաբերություն չեմ ունեցել: Իսկ այն օբյեկտներում, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել, ժամանակ ենք տվել մարդկանց դրանք շտկելու»: