Երևան 2800. Պետերբուրգցի նկարիչ Ա. Խվոստովի ցուցահանդեսը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում
КультураYerevan2800.am-ը գրում է.
Մայիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև գործակցության շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը:
Այն նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը. «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը գտնվում է Մաշտոցի 7ա հասցեում:
ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովը ստեղծոգործական ուղին սկսել է 2008 թվականին: Նա Ժամանակակից արվեստի ուղղություններից կոնտամինիզմի վառ ներկայացուցիչներից է: Գեղանկարչության այս ուղղությունը ենթադրում է գեղանկարչական և կինոյի, լուսանկարչական տարրերի, գրաֆիկական պատկերների համադրում: Ըստ որոշ տեսաբանների, արվեստի այս ուղղությունը սաղմնավորվել է դեռևս 19-րդ դարում՝ հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի ստեղծագործություններում:
Խվոստովը վերաիմաստավորում է գրաֆիկական կերպարներն իր գեղանկարներում: Նա իր սեղծագործությունները ցուցադրել է ՌԴ-ի մի շարք քաղաքներում: Դրանցից ամենահայտնիներն են «Փոխակերպումը» և «Դիտակետը»: