Չեմ շտապում կադրային փոփոխություններ անել. Մշակույթի նախարար
КультураՉեմ շտապում կադրային փոփոխություններ անել, գնահատում եմ պրոֆեսիոնալ աշխատակիցներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մշակույթի նախարարության ՀՀԿ-ական աշխատակիցները փոխարինվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով՝ նկատի ունենալով, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ քաղաքական հայացքները պետք է կիսեն իր հետ, նախարարն ասաց. «Քաղաքական հայացքներ ասելով` նկատի եմ ունեցել հայեցողական պաշտոնները։ Իսկ, առհասարակ, երեւի նկատել եք, որ Մշակույթի նախարարությունում որեւէ կադրային փոփոխություն դեռ չի եղել, ես որեւէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, ես գնահատում եմ այն բոլոր աշխատակողներին, որոնք իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով՝ իրենց ոլորտներում»:
Նա նշեց, որ ժամանակակից գրողներից ամենաշատը սիրում է Արմեն Օհանյանին. «Թատրոն եւս շատ եմ սիրում, ցավոք զբաղվածությունս չի ներում, որ գնամ, բայց մայրիկիս հետ սովորաբար գնում եմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ոսկե Ծիրան» փառատոնի հետ կապված խնդիրներին, նախարարը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրներ եղել են, որոնք արդեն հարթվել են: