«Յուվենտուսի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»
СпортԼոնդոնի «Արսենալը» մոտ է Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ստեֆան Լիխշտայների հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը:
Շվեյցարացի ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: Սա նշանակում է, որ խաղացողը «զինագործների» կազմը կարող է համալրել ազատ գործակալի կարգավիճակով:
Լիխշտայներին իր թիմում ցանկանում է տեսնել «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով կարծում է, որ պաշտպանն իր կարևոր դերը պետք է ունենա թիմի հիմնական կազմում: