Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը
Международные новостиԷստոնիայում հրշեջներն ու փրկարարներրը պայքարում են երկրի պաշտպանության ուժերի Կենտրոնական պոլիգոնում բռնկված հրդեհի դեմ, որը բռնկվել է մայիսի 25-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Կենտրոնական պոլիգոնը գտնվում է Պալա բնակավայրում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը 50 հա-ից ավել մակերեսում:
Փրկարարների հաղորդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել մոտակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհը: Ուրբաթ երեկոյան հրդեհը տարածվել է պոլիգոնի 15 հա մակերեսով տարածքում, իսկ շաբաթ հրդեհման մակերեսը կազմել է 50 հա:
Հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են փրկարարական ջոկատներ, զինծառայողներ ու կամավորներ, իսկ օդից նրանց օգնում է երկրի Պաշտպանության ուժերի ինքնաթիռը:
Փրկարարների խոսքով՝ հարևան բնակավայրերի բնակիչներին վտանգ չի սպառնում: