Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները
Международные новостиԲեռլինում կիրակի մի շարք ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում ավելի քան 25 000 մարդ էր փողոց դուրս եկել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները, ցույցերից մեկը կազմակերպվել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության կողմից: Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային ավելի քան 5000 մարդ է մասնակցել՝ «Գերմանիայի ապագան» կարգախոսի ներքո: Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության քաղաքականության, Գերմանիայի իսլամականացման և միգրացիայի դեմ:
Բացի այդ, նույն օրն ավելի քան 20 000 մարդ ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Նրանք փողոց էին դուրս եկել՝ «Կանգնեցրեք ատելությունը: Կանգնեցրեք ԱԳհ-ին» կարգախոսով: Նրանք ցույցեր են կազմակերպել Բեռլինի 13 շրջանում: